Skip to content

գամմա-բուտիրոլակտոն

Մարմինները սառն են, մարմինները տաքանում են։ Ես փորձում եմ խոսել, բայց խոսքերս իմաստ չեն պարունակում։

Ծխում ենք։ Հպվում ենք։ Խոսում ենք։ Մրսում ենք, բայց պատուհանը բացում ենք։

Մարմինը հպվում է մարմնին։ Ես հպվում եմ քեզ, դու հպվում ես ինձ։ Հպումը ավելի ցանկալի է։ Սերը ավելի ցանկալի է։ Ցանկությունը ավելի ցանկալի է։

Տեսնում եմ դեմքդ ու ուզում ավելի շատ համբուրել։ Չգիտեմ ով ես դու։ Չգիտեմ ով եմ ես։ Չգիտես ով եմ ես։ Բայց սերը ավելի ցանկալի է։

Կարող ենք ամբողջ գիշեր սիրով զբաղվել։ Որովհետև սերը ավելի ցանկալի է։ Քո դեմքը ավելի ցանկալի է։ Մարմինդ ավելի ցանկալի է։