Ինձ անընդհատ թվում է, թե ես կործանվում եմ:
Ես բաբելոնի աշտարակն եմ, ալեքսանդրիայի գրադարանը, բեթղեհեմյան աստղը, իսպանական գրիպի վիրուսը, կուրացումը, քնում հայտնվող արքետիպերը, լատիներենը, ճենապակին, թաց գետինը, սոդոմն ու գոմորը, գնդակահարության պատը, սիզիփոսի քարը, կոնիումը, սպիտակ հայելին, հուդա իսկարիովտացին, մինոտավրոսի լաբիրինթոսը, p53-ը, սև կատուն, միջուկային ռումբը, երկրի պտույտը, հեղուկ ազոտը, գիլիոտինը, շրջանաձև ավերակները, լեղին, մոռացումը, խավարի օվկիանոսը:
Ես եղել եմ ինչ-որ մի ժամանակ, բայց հիմա ես կործանվում եմ:
Ես ցամաքում եմ խավարի օվկիանոսի պես: