Skip to content

ապստամբություն

Իրար հաջորդող սերունդները՝
ավելի ու ավելի վատն են դառնում:
Կգա մի ժամ, երբ նրանք
այնքան չար կլինեն, որ կսկսեն
երկրպագել ուժին ու իշխանությանը:
Ուժը, այդժամ, կդառնա ինքնարդարացում
և լավը, բարին կդադարի իր գոյությունը:
Վերջում, երբ մարդիկ անիրավությունից
այլևս չեն բարկանա և ոտնահարվածներին
ու դժբախտներին տեսնելիս
կկորցնեն ամոթի զգացումը՝
Զևսը կոչնչացնի բոլորին:
Բայց այս ամենից հնարավոր է խուսափել,
եթե սովորական մարդիկ ոտքի կանգնեն
և ցած գլորեն իրենց կեղեքող
բռնակալներին:

հին հունական առասպելը երկաթե դարի մասին