…Եվ գոյություն ունեին երեք սեռեր:
Նրանցից առաջինները
նման էին մեջքով սոսնձված
երկու տղամարդու և կոչվում էին`
արևի երեխաներ:
Նույն ձևի և չափի էին նաև
երկրի երեխաները, որոնք սակայն,
երկու կին էին՝ իրար միացած:
Իսկ լուսնի երեխաները,
որոնք առավել շատ էին
մասամբ արև էին և մասամբ՝ երկիր,
մասամբ՝ դուստր և մասամբ՝ որդի:Բայց նրանք ապստամբեցին Զևսի դեմ
և Զևսը պատժեց՝ երկատելով նրանց,
որ ավելի թույլ լինեն:
Եվ նրանք, ովքեր լուսնի երեխաներից են,
փնտրում են իրենց երկրորդ կեսին՝
կին կամ տղամարդ,
և նրանք, ովքեր երկրի երեխաներից են,
փնտրում են միայն կանանց՝
չնկատելով տղամարդկանց,
և նրանք, ովքեր արևի երեխաներից են,
փնտրում են միայն տղամարդկանց:Եվ օր ու գիշեր երկատվածները
փնտրում են իրենց երկրորդ կեսին
և երբ գտնում են,
ցանկանում են ձուլվել նրան,
որ դառնան այնպես,
ինչպես նախկինում էին…Պլատոն «Խրախճանք»