Skip to content

հեռացում

մենք գնում ենք նույն միջոցառումներին,
սիրելի կամ ոչ այնքան սիրելի մարդկանց բոլոր համերգներին,
մենք տեսնում ենք նույն մարդկանց,
մենք գրկում ենք նույն մարդկանց,
մենք խոսում ենք նույն մարդկանց հետ
և ստեղծում տպավորություն,
թե մենք շատ ենք,
ստեղծում ենք տպավորություն,
թե շատ ենք,
որ ոչ ոք չզգա,
որ ոչ ոք չի մնացել,
որ ոչ ոք չի մնացել,
ոչ ոք չի մնացել:

մենք ժպտում ենք բոլորին այնպես,
կարծես թե նրանք մեր ընկերներն են,
կարծես թե նրանց կապված ենք հազարավոր թելերով,
և ստեղծում տպավորություն,
թե բոլորս տեղում ենք,
ստեղծում ենք տպավորություն,
թե տեղում ենք,
որ ոչ ոք չզգա,
որ մարդիկ հեռանում են,
որ ընկերները հեռանում են,
որ ոչ ոք չի մնացել,
ոչ ոք չի մնացել:

մենք նույնպես կարող էինք ամեն ինչ թողնել ու գնալ,
և հարցը նրա մեջ չէ,
որ մենք թույլ ենք,
և ոչ էլ այն, որ մեզ կապում են այն մարդիկ,
ում հանդիպում ենք ամեն անգամ,
մենք ուղղակի գտնում ենք,
որ մեզ դժբախտ ենք զգալու ամեն տեղ
և չենք կարողանալու ստեղծել տպավորություն,
որ մենակ չենք,
որ հանկարծ չզգանք,
որ մենք հեռացել ենք,
որ մենք հեռացել ենք,
որ ոչ ոք չի մնացել,
ոչ ոք չի մնացել: