Ես մտածում եմ վագրի մասին:
Կիսաստվերը վեհացնում է
Հսկայական ու լիքը Գրադարանը
Եվ կարծես հրում գրադարակները ետ.
Ուժեղ, անմեղ, արյունոտ և նոր,
Այն կանցնի իր անտառով և իր օրով,
Եվ կթողնի հետքեր մի գետի
Ցեխոտ ափին, որի անունը չգիտի
(Իր աշխարհում չկա ոչ անուն, ոչ անցյալ
և ոչ գալիք. միայն պահերը կան)
Եվ կցատկի հսկայածավալ տարածություններ
Եվ կզգա հոտը հյուսված լաբիրինթոսների,
Հոտերի հոտը և հոտը՝ լուսաբացի
Եվ սքանչելի հոտը եղնիկի.
Հնդեղեգի շերտերի մեջ ես վերծանում եմ
Շերտերը նրա և զգում մարմնի ձևը,
Որը դողում է փայլուն մաշկի տակ.
Անիմաստ են միջամտում ծովերն ու
Անապատներն այս մոլորակի:
Հարավային Աֆրիկայի մի նավահանգստի
Այս հեռու տնից,
Ես դեռ երազում եմ քո մասին,
Օ՜ Գանգեսի ափերի վագր:Իմ հոգում կեսօրը տարածվում է և ես ըմբռնում եմ
Որ իմ բանաստեղծության վագրը
Վագրն է սիմվոլների և ստվերների,
Մի շարք գեղարվեստական փոխաբերությունների
Եվ մի հանրագիտարանի հիշողությունների.
Այն ոչ մահացու վագրն է, ճակարտագրական քարը,
Որն արևի և փոփոխական լուսնի տակ`
Բանգլադեշում և Սումատրայում, ապրում է
Սիրո, անգործության և մահվան իր շրջանը:
Իմ հանդիպած սիմվոլիկ վագրը,
Որն իրական է և տաքարյուն
Եվ ոչնչացնում է հոտերը վայրի ցուլերի
Այսօր՝ ’59-ի օգոստոսի 3-ին,
Կանաչ խոտի վրա թողնում է իր անփույթ ստվերը,
Բայց միայն վագրին անվանելու փաստը
Եվ շրջապատող աշխարհի կռահումը
Այն դարձնում է արվեստի մի գործ և ոչ թե մի էակ՝
Աշխարհի վրա քայլողների մեջ:Պետք է երրորդ վագրին գտնենք: Այն մյուսների
Նման կլինի՝ երազիս ձևով, բառերի համակարգ,
Որ մարդաստեղծ է, ոչ թե շնչավոր վագրն է
Դիցաբանության սահմաններից այն կողմ՝
Երկրի վրա ծանրորեն քայլող:
Ես շատ լավ գիտեմ, որ այս անորոշ,
Անհույզ և հինավուրց որոնումը
Ինչ-որ մեկը հանձնել է ինձ
Եվ ես կեսօրին շարունակում եմ որոնել
Մյուս վագրին, որը չափածոյում չէ:Խորխե Լուիս Բորխես