Skip to content

վերապրում

ես ապրել եմ,


նայել եմ ավերվող շենքերին ու զգացել նույնը իմ ներսում
սուզվել եմ ջրի տակ ու ցանկացել այլևս չշնչել
արթնացել եմ գիշերը ու փնտրել եմ մեկին, որ չկա
մոռացել եմ, բայց պահել եմ ամենակարևոր հիշողությունները մտքերի անկյուններում
սիրել եմ մեկին ու թողել, որ սերը սպանի ինձ
պառկած նայել եմ երկնքին ու պատկերացրել, որ տիեզերքն իմ ներսում է
փակել եմ աչքերս ու պատկերացրել համբույրներ, որոնք այդպես էլ չեն եղել
նայել եմ վերքիցս հոսող արյանն ու մատով դիպել դրան
համոզել եմ ինքս ինձ, որ ես ավելի համարձակ եմ
քայլել եմ փողոցներով ու համոզվել, որ այլ մարդիկ իմ արտացոլանքն են
ատել եմ աշխարհը, բայց գիշերները լաց եղել ապրելու անտանելի ցանկությունից
լսել եմ մի երգ ու մտածել, որ դեռ ամեն ինչ կորած չէ
սպանել եմ մեջս նոր-նոր լողացող մեդուզաներին
երկար նայել եմ, թե ինչպես են կառուցածս աշտարակները քանդվում


եթե վերապրել ես բոլորը, կարող ես պատուհանից դուրս նայել ու չհասկանալ աշխարհը