Skip to content

աշտարակ

4. Եւ ասեն եկա՛յք շինեսցուք մեզ քաղաք և աշտարակ, որոյ լինիցի գլուխն մինչև յերկինս. և արասցուք մեզ անուն յառա՛ջ քան զսփռել ‘ի վերայ երեսաց ամենայն երկրի։

5․ Եւ էջ Տէր տեսանե՛լ զքաղաքն և զաշտարակն զոր շինէին որդիք մարդկան։

6․ Եւ ասէ Տէր. Ահա՛ ազգ մի՛ և լեզու մի՛ ամենեցուն, և զայդ սկսան գործել։ Եւ արդ՝ ո՛չինչ պակասի ‘ի նոցանէ, զամենայն զոր ինչ յօժարեսցին գործել։

7. Եկա՛յք իջցուք և խառնակեսցո՛ւք անդ զլեզուս նոցա, զի մի՛ լսիցեն իւրաքանչիւր բարբառոյ ընկերի իւրոյ։

8․ Եւ սփռեա՛ց զնոսա Տէր Աստուած անտի ընդ երեսս ամենայն երկրի, և դադարեցին ‘ի շինելոյ զքաղաքն և զաշտարակն։

9. Վասն այնորիկ կոչեցաւ անուն նորա Խառնակութիւն. զի ա՛նդ խառնակեաց Տէր Աստուած զլեզուս ամենայն երկրի. և անտի ցրուեաց զնոսա Տէր Աստուած ընդ երեսս ամենայն երկրի։

Ծնունդք Գլուխ ԺԱ։4-9