Skip to content

հանդիպում

երանի օրը տաքանար ու

սիրտս տաքանար քեզ հետ,

երանի սառույցը հալվեր ու

սիրտս հալվեր քեզ հետ,

երանի կողպեքը ջարդվեր ու

սիրտս բացվեր քեզ հետ,

երանի գիշերը չգար ու

սիրտս միշտ մնար քեզ հետ։

երանի տագնապս անցներ,

երանի հեշտ լիներ,

երանի հեշտ լիներ,

երանի շրջանը ճեղքվեր, անցյալս ջարդվեր ու

սիրտս հանդիպեր քեզ հետ։

երանի մշուշը կորչեր,

վախերս անցներ, միտքս չխոսեր ու

սիրտս բաբախեր քեզ հետ։

երանի հանգույցը բացվեր

երանի սիրտս քեզ տեսներ,

սիրտս ինձ սիրեր՝ քեզ պես.

մարմինս սիրեր, մարմինդ սիրեր ու

սիրտդ ներծծեր քեզ հետ։

երանի քեզնից չփախչեր,

սիրտս չփախչեր, մնար, չկորչեր,

երանի երբեք չլցվեր,

միշտ հոսեր, բոցկլտար,

չփախչեր։

երանի երբեք չփախչեր։

երանի կարիքդ զգար,

երանի սիրտդ համբուրեր,

շուրթերդ տեսներ,

մարմինդ տեսներ։

անդադար ձգտեր,

անդադար ձգտեր,

տաքանար։

երանի օրը տաքանար ու

սիրտս տաքանար քեզ հետ։