Skip to content

գրադարան

  • անտարբերություն

    —Իսկ դու ի՞նչ ես զգում հիմա,— հարցրեց նա շուրթերը մոտեցնելով ականջիս։ —Ոչինչ,— ասացի ես ու վախենալով թեքեցի հայացքս։ —Ոչինչ,— կրկնեցի կարծես ավելի համոզված լինելու համար,— երբ չես զգում, նկատելն ավելի բարդ է։ Այս պատվածքը երեք շրջափուլերից է, որոնք կարճ են ու անհասկանալի։ Այդ շրջափուլերը արտացոլում են համաճարակի, պատերազմի և անտարբերության…


  • երազ

    երազումս կգաս, կնստես կողքս ու ոտքդ կհենես ոտքերիս սուրճդ կարծես սառել է կասես հետո կվերցնես բաժակս ու կխմես մի կում հետո ոտքդ թեթև կշարժես կարծես ճանաչում ես ինձ կնայեմ դեմքիդ ու դեմքդ կդառնա երազս


  • հանդիպում

    երանի օրը տաքանար ու սիրտս տաքանար քեզ հետ, երանի սառույցը հալվեր ու սիրտս հալվեր քեզ հետ, երանի կողպեքը ջարդվեր ու սիրտս բացվեր քեզ հետ, երանի գիշերը չգար ու սիրտս միշտ մնար քեզ հետ։ երանի տագնապս անցներ, երանի հեշտ լիներ, երանի հեշտ լիներ, երանի շրջանը ճեղքվեր, անցյալս ջարդվեր ու սիրտս հանդիպեր…


  • արժանի

    կյանքս, կներես, որ չգիտեմ սիրել, որ բառեր չգիտեմ քեզ սիրելու համար, որ նա չեմ, ում որ դու կուզեիր սիրել, որ սիրելու ոչինչ իմ մեջ չկար։ կյանքս, կներես, որ ես հպարտ չեմ, որ մենակ եմ, տգեղ ու անկատար, որ չգիտեմ ինչպես պետք է խոսեմ, որ գրավիչ ոչինչ իմ մեջ չկար։ կյանքս,…


  • ավարտ

    ― Արի որոշենք ու այլևս ոչինչ չգրենք,― ասաց Դավիթը ձեռքի կապիչները ձգձգելով,― որովհետև, զգացվում է՝ դու էլ չես ուզում։ Կգա՞ս։ Ես կուզեի ամեն ինչ սկզբից սկսել։ Բայց ես հոգնել եմ պատմվածքները սկզբից սկսելուց։ Որովհետև ի՞նչ իմաստ ունի սկիզբը, եթե մենք բոլորս ճահճի մեջ ենք։ Ի՞նչ իմաստ սկիզբը պատմելու մեջ, եթե…


  • շալ

    Ցեխոտ ճանապարհի վերջում երևում է գյուղական տունը։ Դատարկ ծառերի ու ձյունոտ հողատարածքների մեջ խցկված փոքրիկ մոխրագույնն տունն է, որից ծուխ է բարձրանում վեր։ ― Ուրեմն տանը մարդ կա,― ասում է մայրս ու սպասում մինչև ավտոմեքենան կանգնի դարպասների մոտ։ Մոխրագույն տանը տատս նստած է վառարանի կողքի թախտին։ Տատս ծեր է ինչպես…


  • անիրական

    Միզում եմ ու ուշադիր նայում, թե ինչպես է մեզը փրփրում ու դեղնացնում զուգարանի ջուրը։ Հետո քաշում եմ ջուրն ու տեսնում, թե ինչպես են փրփուրներն ու դեղնությունը հետզհետե անհետանում։ Ճակատս հպում եմ պատի սառը սալիկներին։ Սառնությունը մի թեթև թարմացնում է։ Պետք է ընդունել, որ խմած ես։ Որ լակել ես ավելին, քան…


  • շրջան

    Ընկերներիցս մեկը ասում է, որ կենդանի էակը անընդհատ վերածնվում է. անցյալում մենք ունեցել ենք անվերջ կյանքեր և դեռ վերածնվելու ենք անվերջ անգամներ։ Բայց ես նրա հետ համաձայն չեմ․ սա իմ վերջին կյանքն է։ Ես ծնվել եմ, որ լինեմ երջանիկ։ Այն բազում կյանքերում, որոնք ես ապրել եմ, ես եղել եմ մենակ,…


  • կամուրջ

    ―Արի մի քիչ քայլենք իրար հետ, նոր գնա,―ասաց Անահիտը։ ―Ո՞ւր,―հարցրեցի ես ու նայեցի լճի կողքի ճյուղերը ջարդած ուռենիներին։ ―Երկնքի մոտ,―Անահիտի մազերը քամին մի թեթև շարժեց,―ես ուզում եմ քեզ պատմել իմ քաղաքի պատմությունը։ Աստիճաններով սկսեցինք բարձրանալ վերև։ Ձեռքերս դրեցի ժանգոտ ճաղերին։ Սառն էին։ Պաղ «Ես միշտ հավատում էի, որ վերադառնալու եմ»,―ցածր…


  • ձեռքեր

    *** Դռան մյուս կողմից ստվերներ եմ տեսնում ու քայլեր լսում։ Բանալին մտցնում է կողպեքի մեջ ու բացում ավտոտնակի դուռը։ Դուռը ճռռում է։ Շունը ուրախ մոտենում է ախպորս ու սկսում պոչը շարժել։ ―Շանը կպե՞լ ես,―հարցնում է ախպերս։ Դեմքը չեմ տեսնում, հոգնած եմ, սոված, մրսած, մենակ։ ―Ինչի՞ ես հարցնում։ Բանի տեղ չի…


  • սպիտակ

    Ես ուզում եմ ձեզ պատմել մի կնոջ պատմություն. այդ կինը իմ մայրն է։ — «Ես գեղեցիկ ատամներ ունեի», ասաց նա ինձ այսօր, «բայց չէի մտածում, չէի պատկերացնում, որ տարիների ու ամեն մի երեխայի հետ ատամներս փչանալու են ու կորչեն: Ես պետք է ավելի շատ հոգ տանեի իմ ատամների մասին»: Նա…


  • սահմաններ

    «Մենք ապրում էինք ավելի լավ ժամանակներում, իսկ հիմա ամեն ինչ ուրիշ է: Անհավատալի է, որ այսպիսի կյանք ունենք», ասում էր մայրս, երբ գիշերը հոգնած ու հազար դրամ վաստակած տուն էր գալիս: Մենք չէինք հասկանում: Մեզ համար ամեն ինչ սովորական էր: Մաշված շորերը: Սովը: Տան ցուրտ սենյակները: Ավերված քաղաքը: Մեզ ասում…


  • փաթիլ

    Ես նստած եմ Կիևյան կամուրջի բարձր բազրիքներին ու նայում եմ ներքև: Ինձ թվում է, ես ամեն ինչ գտել եմ: Քչերը գիտեն, որ Կիևյան կամուրջի իսկական անունը Հրազդանի Մեծ կամուրջ է: Ես գիտեմ և հպարտ եմ դրանով: Ժամանակին, երբ փորձում էի կառավարել իմ երազները, ես կամուրջը հեշտությամբ նախագծում էի ու վերակառուցում:…


  • թանաք

    Ես եկել եմ երկրաշարժից ավերված մի քաղաքից, որտեղ ցրտերը սարսափելի էին: Երկրաշարժից հետո, երբ փոքր էի, Տոտը բերել է ինձ իր պալատ և իմ մնացյալ կյանքը ես աշխատել եմ որպես նրա սպասավոր: Ես Տոտին չեմ տեսել, ես չեմ տեսել հարյուրավոր մյուս սպասավորներին, չնայած մեկ-մեկ զգացել եմ նրանց գոյությունը: Ես ապրում եմ պալատի…


  • ճգնաժամ

    Շաղիկի ծննդյան փարթիին իրենց տուն եմ հրավիրված: Մեր ընդհանուր ծանոթներից էլի մարդիկ են գնալու: Փորձում եմ սիրուն շորեր հագնել, խանութներում երկար փնտրելուց հետո ինչ-որ թռչուններով նկարազարդման գիրք եմ նվեր առնում ու գնում Օպերայի Բաղրամյանի վրայի կանգառը, որտեղից բոլորով պետք է գնանք Շաղիկենց տուն՝ Կոմիտասի վրա: *** Դռնից վերջինն եմ մտնում…