Skip to content

արժանի

կյանքս, կներես, որ չգիտեմ սիրել,
որ բառեր չգիտեմ քեզ սիրելու համար,
որ նա չեմ, ում որ դու կուզեիր սիրել,
որ սիրելու ոչինչ իմ մեջ չկար։
կյանքս, կներես, որ ես հպարտ չեմ,
որ մենակ եմ, տգեղ ու անկատար,
որ չգիտեմ ինչպես պետք է խոսեմ,
որ գրավիչ ոչինչ իմ մեջ չկար։
կյանքս, կներես, որ ես փորձեցի,
որ քեզ գրեցի խմած ժամանակ,
որ մտածեցի, թե գուցե սիրեմ,
որ մտածեցի, թե գուցե ես կամ։

կյանքս, կներես, որ արժանի չեմ,
կյանքս, կներես, որ ես չկամ։

***

կյանքս, կլինե՞ս ինձ համար,
կյանքս, կլինե՞ս հենց այնպես։
ես այնպես եմ ուզում,
ես այնպես եմ ուզում։

կյանքս, դու գուցե չգիտե՞ս,
թե ինչքան եմ փորձել,
թե ինչքան եմ փորձել,
ինձ սիրել։

ես այստեղ եմ, գուցե,
ես փակված եմ ներսից,
ես մենակ եմ կարծես,

չգիտեմ։