Skip to content

երազ

երազումս կգաս, կնստես կողքս

ու ոտքդ կհենես ոտքերիս

սուրճդ կարծես սառել է

կասես

հետո կվերցնես բաժակս

ու կխմես մի կում

հետո ոտքդ թեթև կշարժես

կարծես ճանաչում ես

ինձ

կնայեմ դեմքիդ

ու դեմքդ կդառնա

երազս