Skip to content

Category: Uncategorized

սպիտակ

Ես ուզում եմ ձեզ պատմել մի կնոջ պատմություն. այդ կինը իմ մայրն է։ — «Ես գեղեցիկ ատամներ ունեի», ասաց նա ինձ այսօր, «բայց չէի մտածում, չէի պատկերացնում, որ տարիների ու ամեն մի երեխայի հետ ատամներս փչանալու են ու կորչեն: Ես պետք է ավելի շատ հոգ տանեի իմ ատամների մասին»: Նա…

Comments closed

սահմաններ

«Մենք ապրում էինք ավելի լավ ժամանակներում, իսկ հիմա ամեն ինչ ուրիշ է: Անհավատալի է, որ այսպիսի կյանք ունենք», ասում էր մայրս, երբ գիշերը հոգնած ու հազար դրամ վաստակած տուն էր գալիս: Մենք չէինք հասկանում: Մեզ համար ամեն ինչ սովորական էր: Մաշված շորերը: Սովը: Տան ցուրտ սենյակները: Ավերված քաղաքը: Մեզ ասում…

Comments closed

փաթիլ

Ես նստած եմ Կիևյան կամուրջի բարձր բազրիքներին ու նայում եմ ներքև: Ինձ թվում է, ես ամեն ինչ գտել եմ: Քչերը գիտեն, որ Կիևյան կամուրջի իսկական անունը Հրազդանի Մեծ կամուրջ է: Ես գիտեմ և հպարտ եմ դրանով: Ժամանակին, երբ փորձում էի կառավարել իմ երազները, ես կամուրջը հեշտությամբ նախագծում էի ու վերակառուցում:…

Comments closed

թանաք

Ես եկել եմ երկրաշարժից ավերված մի քաղաքից, որտեղ ցրտերը սարսափելի էին: Երկրաշարժից հետո, երբ փոքր էի, Տոտը բերել է ինձ իր պալատ և իմ մնացյալ կյանքը ես աշխատել եմ որպես նրա սպասավոր: Ես Տոտին չեմ տեսել, ես չեմ տեսել հարյուրավոր մյուս սպասավորներին, չնայած մեկ-մեկ զգացել եմ նրանց գոյությունը: Ես ապրում եմ պալատի…

Comments closed

ճգնաժամ

Շաղիկի ծննդյան փարթիին իրենց տուն եմ հրավիրված: Մեր ընդհանուր ծանոթներից էլի մարդիկ են գնալու: Փորձում եմ սիրուն շորեր հագնել, խանութներում երկար փնտրելուց հետո ինչ-որ թռչուններով նկարազարդման գիրք եմ նվեր առնում ու գնում Օպերայի Բաղրամյանի վրայի կանգառը, որտեղից բոլորով պետք է գնանք Շաղիկենց տուն՝ Կոմիտասի վրա: *** Դռնից վերջինն եմ մտնում…

Comments closed

փայլ

Մարիամին այլևս չեմ հանդիպի՝ նրա ոսկեգույն մազերն ու ծովի պես կապույտ աչքերը։ ֊֊֊ Ամեն ինչ սկսվեց, երբ մի օր աշխատանքից դուրս գալուց գրասենյակի դիմաց տեսա նրան ծխելիս։ Մարիամն ուշադիր նայեց ինձ, սիգարետ մեկնեց ու հարցրեց. «Կծխե՞ս հետս»: Ես նստեցի կողքը, սկսեցի ծխել: Նա սկսեց ծիծաղել շրթներկիցս կարմրացող ծխախոտի ֆիլտրի վրա,…

Comments closed

արկղը

Դավ, ես պետք է գնամ, աղմկոտ երաժշտության մեջ գոռում եմ ականջի մոտ, ոչինչ չհասկացող դեմքով նայում է ինձ, հետո հարցնում՝ բայց ինչի՞, իսկ ես առանց պատասխանելու թողնում եմ փաբն ու դուրս գալիս: Չեմ մոռանում վերցնել պայուսակս, որը դրել էի սեղանին: Փող չեմ թողնում, որովհետև ոչինչ չէի պատվիրել: Փաբի տոթից հետո…

1 Comment

մոտ

Հեռվից դեմքը աղոտ եմ տեսնում, բայց ճանաչում եմ: Արտաշն է, ժպտում եմ՝ պատկերացնելով որ ինքը իմ դեմքը երևի նորմալ տեսնում է ու կարճատեսություն չունի: Մոտենում է, ձեռքս սեղմում. Բարև Դավ, լավ ես չէ՞, էսօր գալիս ես չէ՞: Ոնց չեմ գալիս, հենց դրա համար էլ եկել էի:   Արտաշը երեկ ֆեյսբուքով…

Leave a Comment

վերելակ

Մինչև պատմությունը սկսելը պետք է ձեզ մի կարևոր բան հայտնեմ, որ միանգամից անորոշությունը ցրեմ ու երևի հետաքրքրություն առաջացնեմ: Ես վերելակ եմ: Երբ փոքր էի ու դեռ ինչ-որ բարձրահարկում ինձ չէին խցկել, բախտ բացող տատս ինձ սովորեցրեց մարդկանց հետ փոխհարաբերվելու միակ կարևոր կանոնը՝ Եթե ուզում ես քեզ չվնասեն, վախեցրու նրանց: Այնպես…

Leave a Comment

ոսկեգույն

Գործից տուն գալուց նկատում եմ, որ գրպանս ծակվել է, բանալին ընկել ու չգիտես որտեղ կորել է: Ախք, մտածում եմ, հիմա ես ինչ եմ անելու: Ո՞նց եմ տուն մտնելու: Գնում եմ փաբում աշխատող ընկերոջս օգնության կանչեմ: Վահանը  ամեն տեղ ծանոթ ունի: Սիրուն դեմքին ու հումորով բնավորությանը սիրահարվող աղջիկներն ու տղաները միշտ ինչ-որ…

Leave a Comment