Skip to content

փաթիլ

Ես նստած եմ Կիևյան կամուրջի բարձր բազրիքներին ու նայում եմ ներքև: Ինձ թվում է, ես ամեն ինչ գտել եմ: Քչերը գիտեն, որ Կիևյան կամուրջի իսկական անունը Հրազդանի Մեծ կամուրջ է: Ես գիտեմ և հպարտ եմ դրանով: Ժամանակին, երբ փորձում էի կառավարել իմ երազները, ես կամուրջը հեշտությամբ նախագծում էի ու վերակառուցում: Այն ինձ դուր չէր գալիս այժմյան տեսքով: Ես կարող էի փոխել մանր դետալներ, կարող էի փոխել կամուրջի հիմքը, կամարներն ավելացնել…

> փաթիլ

Comments closed

թանաք

Ես եկել եմ երկրաշարժից ավերված մի քաղաքից, որտեղ ցրտերը սարսափելի էին: Երկրաշարժից հետո, երբ փոքր էի, Տոտը բերել է ինձ իր պալատ և իմ մնացյալ կյանքը ես աշխատել եմ որպես նրա սպասավոր: Ես Տոտին չեմ տեսել, ես չեմ տեսել հարյուրավոր մյուս սպասավորներին, չնայած մեկ-մեկ զգացել եմ նրանց գոյությունը: Ես ապրում եմ պալատի սենյակներից չորսում, որոնցից մեկը մի հսկայական գրադարան է: Հազարավոր պապիրուսները շարված են գրադարակների վրա. նրանցից մի մասը ես եմ գրել,…

> թանաք

Comments closed

ճգնաժամ

Շաղիկի ծննդյան փարթիին իրենց տուն եմ հրավիրված: Մեր ընդհանուր ծանոթներից էլի մարդիկ են գնալու: Փորձում եմ սիրուն շորեր հագնել, խանութներում երկար փնտրելուց հետո ինչ-որ թռչուններով նկարազարդման գիրք եմ նվեր առնում ու գնում Օպերայի Բաղրամյանի վրայի կանգառը, որտեղից բոլորով պետք է գնանք Շաղիկենց տուն՝ Կոմիտասի վրա: *** Դռնից վերջինն եմ մտնում ու կիսախավար տանն առաջինը զգում դարչինի հոտը: Բոլորը հերթականությամբ մոտենում են Շաղիկին, նվերները տալիս, գրկում, Շաղիկը նվերները մանրամասն նայում է…

> ճգնաժամ

Comments closed

փայլ

Մարիամին այլևս չեմ հանդիպի՝ նրա ոսկեգույն մազերն ու ծովի պես կապույտ աչքերը։ ֊֊֊ Ամեն ինչ սկսվեց, երբ մի օր աշխատանքից դուրս գալուց գրասենյակի դիմաց տեսա նրան ծխելիս։ Մարիամն ուշադիր նայեց ինձ, սիգարետ մեկնեց ու հարցրեց. «Կծխե՞ս հետս»: Ես նստեցի կողքը, սկսեցի ծխել: Նա սկսեց ծիծաղել շրթներկիցս կարմրացող ծխախոտի ֆիլտրի վրա, հետո ձեռքով շոշափեց մազերս:   Երեկ նա ինձ նամակ գրեց ու ասաց, որ ապրեմ առանց նրա: Ես չեմ ուզում Մարիամին վատ…

> փայլ

Comments closed

արկղը

Դավ, ես պետք է գնամ, աղմկոտ երաժշտության մեջ գոռում եմ ականջի մոտ, ոչինչ չհասկացող դեմքով նայում է ինձ, հետո հարցնում՝ բայց ինչի՞, իսկ ես առանց պատասխանելու թողնում եմ փաբն ու դուրս գալիս: Չեմ մոռանում վերցնել պայուսակս, որը դրել էի սեղանին: Փող չեմ թողնում, որովհետև ոչինչ չէի պատվիրել: Փաբի տոթից հետո սառը օդը այնքա՜ն հաճելի էր: Սառը օդն ու աստղերով գիշերը: Արագ-արագ սկսում եմ քայլել. ականջակալները ականջիս, ինձ անընդհատ թվում է…

> արկղը

1 Comment

մոտ

Հեռվից դեմքը աղոտ եմ տեսնում, բայց ճանաչում եմ: Արտաշն է, ժպտում եմ՝ պատկերացնելով որ ինքը իմ դեմքը երևի նորմալ տեսնում է ու կարճատեսություն չունի: Մոտենում է, ձեռքս սեղմում. Բարև Դավ, լավ ես չէ՞, էսօր գալիս ես չէ՞: Ոնց չեմ գալիս, հենց դրա համար էլ եկել էի:   Արտաշը երեկ ֆեյսբուքով գրում է: Դավ գալի՞ս ես վաղը վեց անց կես գնանք Arcturus փաբ, քեզ ցույց տալու բան ունեմ: Ես սկսում եմ…

> մոտ

Leave a Comment

վերելակ

Մինչև պատմությունը սկսելը պետք է ձեզ մի կարևոր բան հայտնեմ, որ միանգամից անորոշությունը ցրեմ ու երևի հետաքրքրություն առաջացնեմ: Ես վերելակ եմ: Երբ փոքր էի ու դեռ ինչ-որ բարձրահարկում ինձ չէին խցկել, բախտ բացող տատս ինձ սովորեցրեց մարդկանց հետ փոխհարաբերվելու միակ կարևոր կանոնը՝ Եթե ուզում ես քեզ չվնասեն, վախեցրու նրանց: Այնպես արա, որ այդ էակները վախենան փակ վայրերից, որ տեսնեն իրենց, իրենց նմաններին ու խուսափեն քո մեջ երկար մնալուց: Տատս մեռավ…

> վերելակ

Leave a Comment

ոսկեգույն

Գործից տուն գալուց նկատում եմ, որ գրպանս ծակվել է, բանալին ընկել ու չգիտես որտեղ կորել է: Ախք, մտածում եմ, հիմա ես ինչ եմ անելու: Ո՞նց եմ տուն մտնելու: Գնում եմ փաբում աշխատող ընկերոջս օգնության կանչեմ: Վահանը  ամեն տեղ ծանոթ ունի: Սիրուն դեմքին ու հումորով բնավորությանը սիրահարվող աղջիկներն ու տղաները միշտ ինչ-որ բանով պարտք են իրեն: Իջնում եմ Թումանյանի վրա գտնվող իրենց փաբը: Տղաներն ու աղջիկները տարբեր դիրքերով շարված են, ծխում են,…

> ոսկեգույն

Leave a Comment

աշխարհ

Պատմության մեջ չորս հոգի են՝ ամուսինը կինը և նրանց երկու տղաները: Մարդու մազերը մարդու բնավորությունը փոխում է, չգիտեի՞ր, ասում է կինը՝ հիշելով բախտ բացող Մարգոյի խոսքերը ու դուռը հարվածելով փակում: Այդ օրը նա նկատել էր ամուսնու ճաղատանալը, որովհետև բաղնիքի հատականցքում լցված մազերը խցանել էին ջրի ելքը: Բայց ամուսինը դեռ ամսվա սկզբին էր սկսել ճաղատանալ, կինը նոր էր նկատել, որովհետև փոխվել էր: Կինը երեխաներին մակապարտեզից չէր վերցրել, երեխաները սպասել էին, սպասել, դայակները…

> աշխարհ

Leave a Comment

չորս

Էլի պապան ուշանում է: Ու ես էլի մինչև գիշերվա հազարը նստած դաս եմ անում: Պապան բանվոր է աշխատում Դիլիջանի նոր կառուցվող դպրոցում: Դպրոցի շենքերն են սարքում, մինչև ուշ գիշեր պահում են, կիսով չափ վարձատրում: Բայց պապան չի դժգոհում, որովհետև մյուս տեղերում, ինչպես ինքն է ասում, ավելի շատ են քցում: Տանը մենակ ես ու պապան ենք ապրում: Մենք մի հարևան ունենք՝ Անո տոտան, ում ոչ ոք բացի ինձնից իրեն չի տեսնում: Կամ…

> չորս

Leave a Comment