Skip to content

վանդակներ

Արևը այս գիշեր չի քնելու: Նստելու է, կարդա իր օրագրի բոլոր գրածները, հիշի նրանց, ում մասին ոչ մեկին պատմել չի ուզում, հիշի նրանց, ում հիշել չի ուզում, վառի գազօջախը, օրագրերի թերթերը պահի գազի կապույտ բոցի վրա ու վառի: Նայի կապույտ բոցին ու լաց լինի վառածի համար: Բացի գազի կապույտ բոցից, Արևը սիրում է նաև լուցկիներ վառել: Երբ տխուր է լինում, տուփով լուցկիները վառում է ու հանգցնում: Նա վառում է այնպես,…

> վանդակներ

Leave a Comment

մեռած

1. Նանեն սարսափած զարթնեց քնից: Երազում տեսել էր տիղմից դուրս եկող մի դիակ, ում ձեռքին արևածաղիկներ էին: Արդեն ուշ էր համալսարանի առաջին ժամը գնալու համար, գուցե երկրորդին հասցնի կամ էլ երրորդին, դա իրեն այդքան էլ չէր հետաքրքրում: Սիրտը խառնում էր, որովհետև քունն ընդհատվել էր: Վահանը կողքի սենյակում պառկած էր: Պետք է արթնացնի նրան, հարցնի թե հաց ուզում է, հաց սարքի, նայի պատուհանից դուրս ու համոզվի, որ անձրև չի գալու: Ապեր,…

> մեռած

Leave a Comment

երրորդ

Ես ու Դավիթն իրար կողքի նստած ենք: Շուտ-շուտ թեյ ենք խմում, որ չմրսենք: Արդեն համարյա ձմեռ է: Դավիթը թեյը միշտ շաքարով է խմում, ասում է, որ շաքարի բյուրեղներից ամեն մեկը մի անհատականություն է ու գդալով լցնում է թաք ջրի մեջ: Նրանք բոլորը լուծվում են իմ ձեռքի ուժով, ծիծաղելով ասում է ու թեյը բերում դնում իր համակարգչի կողքին: Ես մկնիկը միշտ համակարգչից մի քիչ հեռու եմ պահում: Ու անընդհատ մոռանում եմ,…

> երրորդ

Leave a Comment

շշուկներ

— Մենք երկուսով էինք: Ես տեսնում էի ուրվականներին, շփվում նրանց հետ, իսկ Արշակը կարողանում էր զգալ մարդկանց սեռական ցանկությունները, զգալ շատ մանրամասն, ընդհուպ մինչև առավոտյան ինքնաբավարարվելուց առաջ պատկերացրածը տեսնելը: Մենք իրարից շատ տարբեր էինք, բայց ընկերներ էինք: Առաջին քայլն արել էր Արշակը: Ավտոբուսում հանդիպելուց ու նույն կանգառում իջնելուց հետո ասել էր ինձ, որ գիտի թե ես ինչ եմ պատկերացրել իրեն շատ մոտ կանգնած: Մի մտածի, թե անիծված ես, մխիթարել էր…

> շշուկներ

Comments closed

ճառագայթներ

3-րդ օր Վանդակում գայլը սատկում է: Կծկվել է, արյունոտ մորթու վրա երևում են գյուղացիների կողմից հասցրած բազմաթիվ հարվածների հետքերը: Հայրս գայլին գտել էր այգում կիսամեռ ընկած, չէր սպանել, կապել-բերել էր հին հավաբնի մեջ գցել: Նա իմացել էր, որ գայլը մի քանի գառ է խեղդել, որ գյուղացիները ցանկացել են սատկացնել, բայց նա հազիվ փրկվելով փախել եկել է մեր այգի: Քանի որ գյուղացիները խուսափում էին մեր ընտանիքի հետ շփվելուց, միայն հորս տեղեկացրել…

> ճառագայթներ

Comments closed

թափանցիկ

Վարդանը կուրսեցիս է, ով համարյա ոչինչ չի խոսում: Առաջին անգամ նրան տեսնելիս՝ գանգուր մազերը նկատեցի. ուրիշ ոչինչ: Վանող տեսքը, վախի հասնող մենակությունը նրա հետ շփվելու բոլոր հնարավորությունները սպառում էին: Չորս տարի սովորելու տարիներին հարյուր ինսունվեց հոգանոց կուրսում երկու անգամ եմ առիթ ունեցել նրա հետ խոսել: Մի օր, ռուսերենի սեմինարին, Վարդանի գրպանից երեսունին մոտ ապակե մանր գնդիկներ թափվեցին հատակին: Բոլորը ծիծաղում էին ու օգնում հավաքել դրանք․ ռուսերենի դասախոսը նույնիսկ վերցրեց մեկն…

> թափանցիկ

Comments closed

ստեղներ

Ձեռքերս դնում եմ ստեղնաշարին: Այսօր արդեն ուշ է: Փողոցի տղան գնացել է, փող հավաքողին այդպես էլ փող չտվեցի, կատուս անցյալ շաբաթ սատկեց: Անյան գրում է, որ այսօր գնալու են փաբ ուրախանան, իսկ ես հոգնել եմ: Կատվիս առաջին անգամ տեսա երկու տարի առաջ, երբ դեռ մամայի հետ ապրում էի Շիրազի փողոցում: Փողոցի անկյունում սառած փոքրիկ փիսոյին տեսնելը կարծես իմ ճակատագիրն էր: Զգուշությամբ գիրկս առա, բերեցի տուն: Մաման սիրում էր կատուներ, գիշերները…

> ստեղներ

Comments closed

փշուրներ

Ես ու Դավիթն իրար կողք նստած ենք: Շուտ-շուտ թեյ ենք խմում, որ չմրսենք: Արդեն համարյա ձմեռ է: Դավիթը թեյը միշտ շաքարով է խմում, ասում է, որ շաքարի բյուրեղներից ամեն մեկը մի անհատականություն է ու գդալով լցնում է տաք ջրի մեջ: Նրանք բոլորը լուծվում են իմ ձեռքի ուժով, ծիծաղելով շարունակում է ու թեյը բերում դնում իր համակարգչի կողքին՝ ձեռքիս մոտ: Մկնիկը շարժելիս ձեռքով խփում եմ ու բաժակը ընկնում է սեղանից: Դավիթը…

> փշուրներ

Comments closed

ճանճեր

Վերջին անգամ նրան տեսա ճաղերին հենված ծխելուց: Նայեցի, հիշեցի այն ամենն ինչ ապրել ենք իրար հետ: Տարիներ առաջ միասին ապակու վրայից ճանճեր էինք որսում ու գցում բանկաների մեջ: Հասմիկ տատը ամեն անգամ մեզ դրա պատճառով նախատում էր, ասում, որ բանկաները մուրաբաների համար են և ոչ թե ճանճերի: Բայց ես ու Տաթևը ուրախ էինք, որ բանկաներում ճանճեր են ապրում: Մի ամառ ճանճերն ընդհանրապես անհետացան, Տաթևը սկսեց միայն աղջիկների հետ խաղալ, իսկ ես…

> ճանճեր

Comments closed

վերջին անգամ

Վերջին անգամ իրար տեսնում ենք: Արի ավտոբուսի սկիզբ, այստեղից քաղաքն ավելի սիրուն է երևում, ասում է Մարգոն: «Ի՜նչ լավ է վերջին անգամ իրար տեսնելը», մտածում եմ: Ես այսօր գնալու եմ: Երեկ ուշ գիշերը եկան մեր տուն, փակեցին տան բոլոր դռները ու առջևս դրեցին փոքր ժամանակ անկողնուս տակ պահած ամսագրերը: Տես, ասացին, մենք ամեն ինչ գիտենք: Քեզ մեկ օր ժամանակ ենք տալիս: Հրաժեշտ տուր բոլորին: Հավաքիր սեղանին թափված կիսակեղտոտ շորերդ, մաքրիր…

> վերջին անգամ

Comments closed